10/12/2013 09:10
Ներսիկ Նազարյանի որդին թիկնապահի համար 180 հազար է վճարում ոստիկանությանը
«Հայկական ժամանակը» կրկին անդրադառնում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու այն ցուցմունքներին, համաձայն որի՝ ինքն ունի ոստիկանության կողմից տրամադրված թիկնապահ։
Թերթի գրավոր հարցմանն ի պատասխան, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել են, որ նախկին ոստիկանապետի որդին՝ Արմեն Նազարյանը, շարունակում է օգտվել այդ թիկնապահի ծառայությունից և դրա դիմաց ոստիկանությանն է վճարում ամսական 180 հազար դրամ։ Ոստիկանությունից նաև հայտնում են, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ այդ ծառայությունը համապատասխան պայմանագիր կնքելով ոստիկանության հետ: