10/12/2013 14:33
91 մարզիկներ դրամական պարգև կստանան
Օլիմպիական խաղերում, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին 2011 թ. մայիսի 25-ին ՀՀ կառավարության N462 որոշման համաձայն՝ 2013 թ. 91 մարզիկների կշնորհվի դրամական պարգև: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: