11/12/2013 09:57
Բժիշկները Գորիկ Հակոբյանին թույլ չեն տալիս նստել ինքնաթիռ
«Հրապարակում» կարդում ենք. «Դեկտեմբերի 20-ը Ազգային անվտանգության մարմինների աշխատողների օրն է: Այս անգամ այն, ըստ ամենայնի, կտոնվի առանց Գորիկ Հակոբյանի: Նա Հայաստանում չէ: Տևական ժամանակ է, ինչ բուժվում է Գերմանիայում: Բժիշկները թույլ չեն տալիս նրան նստել ինքնաթիռ` վտանգավոր է կյանքի համար: Երբ կվերադառնա Գորիկ Հակոբյանը, հայտնի չէ, սակայն վերադարձի դեպքում էլ ծանրաբեռնվածությունը նրան հակացուցված է, ուստի համակարգում շունչները պահած սպասում են` երկրի ղեկավարությունն այդ օրը շնորհակալություն կհայտնի՞, կպարգևատրի՞ երկար տարիներ այդ համակարգում աշխատած Գ. Հակոբյանին, որից հետո էլ գուցե հայտարարի նոր նշանակման մասին, թե՞ կսպասեն, մինչև վերջինս վերադառնա, նոր:
Բանն այն է, որ համակարգն արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում է ոչ միայն առանց ղեկավարի, այլև առանց ժամանակավոր պաշտոնակատարի: Ո'չ ԱԱԾ պետի առաջին տեղակալին, ո'չ էլ 4 տեղակալներից որևէ մեկին ԺՊ չեն նշանակվել: ԺՄ չնշանակելու հանգամանքը ենթադրել է տալիս, որ գործող տեղակալներից որևէ մեկը չի զբաղեցնելու ԱԱԾ ղեկավարի պոստը, քանզի, որպես կանոն, ԺՊ են նշանակում նրան, ով հետո պետք է դառնա պետ: Ի դեպ` նոր պետի անունների շարքում կրկին հնչում է Քեթրինի Միհրանի` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի անունը, սակայն ոմանք չեն բացառում նաև նախկին գլխավոր վարչության պետ` գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանին»: