11/12/2013 10:09
Արտագաղթում են. Սրճարան ու պիցցերիաներ գնացող չկա
Երեկ «Հայկական Ժամանակի» թղթակիցն այցելել է Երևանի կենտրոնում գտնվող մի շարք ռեստորաններ, սրճարաններ, պիցցերիաներ՝ պարզելու համար, թե հաճախորդների թվի ինչպիսի միտումներ կան վերջին տարիներին: Պատկերը բավականին անսպասելի է:
Պարզվել է, որ նշված օբյեկտների բացարձակ մեծամասնությունում արձանագրվում է հաճախորդների թվի նկատելի անկում: Ռեստորանների, սրճարանների, պիցցիերիաների աշխատակիցները հաճախորդների թվի նվազումը բացատրում են երկու հիմնական պատճառով՝ երկրի սոցիալ տնտեսական վիճակով և արտագաղթով:
Ամենաուշագրավն այն է, որ թերթի թղթակիցը իր հարցումները անց է կացրել արդեն կայացած, որոշակի դրական համբավ ունեցող և սպասարկման բավական բարձր որակ ապահովող օբյեկտներում: