13/12/2013 16:01
Արկադի Վարդանյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց հրապարակախոս Արկադի Վարդանյանի, գյուղակադեմիայի նախկին դասախոս Արսեն Ավետյանի եւ վարորդ Վարուժան Սավտալյանի դատավճիռը: Արկադի Վարդանյանը դատապարտվեց 10 տարի ազատազրկման, Արսեն Ավետյանը՝ 11 տարի: Նրանց պատժի սկիզբը կհաշվվի այս տարվա մայիսի 18-ից:
Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում էին Արսեն Ավետյանի հոր՝ Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
Նախորդող հրապարակումներ՝ ԱԱԾ. Ձերբակալվել է քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ թունավորման փորձի համար
Ա.Վարդանյանի փաստաբանը ոչ թե չի հասցրել, այլ չի բողոքարկել կալանքի որոշումը