13/12/2013 11:12
Բակո Սահակյանը մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի ալբոմի շնորհանդեսին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակև ալբոմի շնորհանդեսին:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ այդ իրադարձությունը պատմական է Արցախի համար՝ հավելելով, որ Մոնսերատ Կաբալյեն շարունակում է պատմական քրիստոնյա քարոզիչների առաքելությունը՝ բարձր արվեստի միջոցով ոչ միայն Արցախն աշխարհին ներկայացնելով, այլեւ յուրօրինակ կոչ հղելով մարդկությանը՝ պահպանելու քրիստոնեական արժեքները:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել աշխարհահռչակ երգչուհուն և բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նախագծի իրականացմանը՝ ընդգծելով, որ դա անկեղծ բարեկամության լավագույն դրսևորումներից է:
Միջոցառմանը մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Շվեյցարիայում և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ Շարլ Ազնավուրն ու Վիգեն Չիթեչյանը, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ անդամներ, ԼՂՀ եւ ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, համաշխարհային աստղեր, հայ ազգային բարերարներ, ներկայացուցիչներ Սփյուռքից: Այս մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: