13/12/2013 13:49
Գյուղմթերքի շուկաները կգործեն դեկտեմբերի 21-ից մինչև տարվա վերջ
«Դեկտեմբերի 21-ից մինչև տարեվերջ գործելու են Երևանի Կասյան փողոցի և Արամի փողոցի հարևանությամբ առևտուր իրականացնող գյուղմթերքի շուկաները: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նա նաև նշեց, որ այս տարի գործել է երկու տոնավաճառ` հիմնականում շաբաթ և կիրակի օրերին: Կազմակերպվել է 52 տոնավաճառ Կենտրոն վարչական շրջանում և 35 տոնավաճառ Արաբկիր վարչական շրջանում: Կշեռքները, տաղավարները տրամադրվել են անվճար:
Ռ. Մակարյանը շեշտեց, որ վերավաճռողների մուտքը արգելվում է այս տոնավաճառր, թեև փորձել են «խցկվել», սակայն գյուղմթերքի շուկաներում առևտուր իրականացրել և իրականացնում են միայն գյուղմթերք արտադրողները: