13/12/2013 12:01
Վանիչկա Հովակիմյանի մահվան գործով ևս մեկ զինծառայող է ձերբակալվել
Հայաստանի ՊՆ N զորամասում դեկտեմբերի 10-ին, հրազենային վիավորումից մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի գործով արդեն կա երկրորդ ձերբակալված անձ:
Aysor.am-ի տեղեկություններով` Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել է նախօրեին փախուստի դիմած, նույն զորամասի զինծառայող 20-ամյա Պարույր Մկրտչյանը:
Նշենք, որ նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև Վանիչկայի և Պարույրի ծառայակից 19-ամյա Շմավոն Կյուրեղյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին ժամը 18.10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:
Ըստ նախնական տեղեկությունների զինծառայողն ինքնասպան է եղել:
Նշենք, որ Վանիչկա Հովակիմյանը ծնունդով Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղից է:
Նախորդող հրապարակումներ` ՊՆ. Եթե հրամանատարին ժամանակին ասեին, ապա մահվան դեպքը չէր լինի
ՊՆ քննչական ծառայություն. Զիվորի մահվան գործով արդեն կա ձերբակալված անձ