13/12/2013 09:12
Հայաստանում կտրուկ կբարձրանան մի շարք ապրանքատեսակների գները
Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանում կտրուկ կբարձրանան մի շարք ապրանքատեսակների գները, այդ թվում և՝ առաջին անհրաժեշտության մթերքների՝ ձեթի, շաքարավազի, թռչնամսի։
Այդ փաստը «Ժողովուրդի» հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ասելով «Այո, դա հնարավոր սցենար է, և դրանք սպասվող վնասներն են»։ Սակայն նա նաև հավելել է, թե ՄՄ-ին անդամակցելու օգուտները կգերազանցեն սպասվող վնասները։ Նախարարը նշել է, թե ամբողջովին կանխատեսելի չեն ՄՄ-ի ռիսկերն ու խոչընդոտները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։