14/12/2013 09:29
32 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը դադարեցրել է հացադուլը
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Կարապետյանը երեկ դադարեցրել է հացադուլը։ Նա այժմ գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ի բժշկական բաժանմունքում։ Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է նրա հայրը՝ Արամայիս Կարապետյանը։
Հայրը նաև փոխանցել է, որ որդին իր բազմաթիվ խնդրանքներից հետո է դադարեցրել հացադուլը, իսկ առողջական վիճակն էլ երեկվա դրությամբ լավ չէր։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։