14/12/2013 12:42
Հրաչյա Հարությունյանի կալանքը ևս 3 ամսով երկարացվել է
Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանի կալանքը ևս 3 ամսով երկարացվել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
«Ես Մարդու իրավունքների պաշտպանից տեղեկացա, որ երեկ որոշվել է ևս 3 ամսով երկարացնել կալանքի ժամկետը: Գործը դեռևս դատարան չի մտել: Կարծում եմ, դա կապված է Ամանորյա տոների հետ»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ հայրը այս պահին առողջական խնդիրներ չունի:
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ:
Մոսկվայի Տվերսկոյ դատարանը սեպտեմբերի 13-ին որոշում է կայացրել Հրաչյա Հարությունյանին թողնել կալանքի տակ` մինչև դեկտեմբերի 14-ը:
Նախորդող հրապարակում՝ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին գումար են տվել դատական ծախսերի համար
Հրաչյա Հարությունյանը գտնվում է «Բուտիրկայի» հոգեբուժական բաժանմունքում
Հրաչյա Հարությունյանին ևս մեկ հոդվածով մեղադրանք է առաջադրվել