14/12/2013 09:17
Կառավարությունը ծառայողական մեքենաների համար կծախսի 789 մլն դրամ
Կառավարությունը դեկտեմբերի 9-ի նիստում որոշում է կայացրել պետական մի շարք գերատեսչությունների համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 789 մլն դրամ տրամադրելու մասին։ Այդ գումարով նախատեսված է գնել 69 հատ մեքենա՝ դատական դեպարտամենտի, ԱԺ-ի, ՎՊ-ի, դատախազության, ՀՔԾ-ի, ԱԳՆ-ի, ԿԳՆ-ի, ՏԿՆ-ի, ԿՀԸ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համար։
«Փաստորեն, չնայած երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, 32.5 տոկոս աղքատության մակարդակին՝ կառավարությունն իրեն նման շռայլություն է թույլ տալիս։ Եվս մեկ ուշագրավ հանգամանք. թերթը պարզել է, որ կառավարության ոչ այս՝ 1151-Ն որոշումը, ոչ դրա նախագիծը դրված չէ կառավարության կայքում, այլ այն հրապարակվել է միայն «պաշտոնական տեղեկագրում»։ Ասել է թե՝այս որոշումն ընդունվել է կիսագաղտնի, որպեսզի այդ առիթով հասարակական աղմուկ չբարձրանա»,- մեկնաբանել է «Ժողովուրդը»: