16/12/2013 19:42
ՀՀ Նկարիչների միության նախագահ վերընտրվեց Կարեն Աղամյանը
Կարեն Աղամյանը վերընտրվեց ՀՀ Նկարիչների միության նախագահ: Նա ստացավ 319 աձայն: Մյուս թեկնածուներ Արմեն Աթանյանը ստացավ 34 ձայն, իսկ Ռոբերտ Այվազյանը՝ 25:
Նշենք, որ այսօրվա համագումարում առաջադրվել էր 3 թեկնածու՝ Կարեն Աղամյանը, Արմեն Աթանյանը և Ռոբերտ Այվազյանը: Թեև թեկնածուների ցանկում շրջանառվում էր նաև Հաղթանակ Շահումյանի անունը, սակայն նա չառաջադրվեց՝ նախապես հայտարարելկով, որ Կարեն Աղամյանին դեմ է քվեարկելու:
Հիշեցնենք, որ միությունը մոտ 1100 անդամ ունի, որից քվեարկությանը գրանցվել էր 500-ը:
Նախորդող հրապարակումներ՝
Նկարիչների միության համագումարն էլ առանց միջադեպի չանցավ
Արմեն Աթանյան. Եթե այսպես շարունակվի, Նկարիչների միությունը կլուծարվի
Այսօր տեղի կունենա ՀՀ Նկարիչների միության 18-րդ համագումար
Նկարիչների միության համագումար. «Ժամանակն է, որ ղեկավարությունը փոխվի»