16/12/2013 14:13
Սեփականատեր. «ՀայՌուսգազարդը» պատրաստ է իր սխալի համար գործարանս պայթեցնել
«ՀայՌուսգազարդը» «Ալիշան» պահածոների գործարանի գազի ճնշումը պահանջվող 40-ից հասցրել է 300-ի, որի պատճառով գործարանում առաջացրել է պայթյունավտանգ իրավիճակ: Աշխատակիցները կարողացել են պայթյունը կանխել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ՀայՌուսգազադրի» և «Ալիշան» ՍՊԸ-ի միջև ծագած խնդիրները ներկայացրեց գործարանի սեփականտեր Սերժիկ Մոսեսյանը:
Նշենք, որ ասուլիսին հրավիրված էին նաև «ՀայՌուսգազարդի» աշխատակիցներից, սակայն ընկերությունից հրաժարվել էին ներկայանալ:
Ս. Մոսեսյանը հիշեցրեց, որ «Ալիշանը» սկսել է գործել Մասիս քաղաքում 2003թ-ից: Աշխատանքով է ապահովում շուրջ 300 անձի:
Նրա խոսքով՝ «ՀայՌուսգազարդի» հետ խնդիրները սկսվել են 4-5 ամիս առաջ: Ընկերությունը, օգտագործված գազի դիմաց վճարել է 3 մլն 600 դրամ, սակայն համարելով, որ ապօրինի է և իրական ծախսին չի համապատասխանում, դիմել է «ՀայՌուսգաարդին», որպեսզի վերանայեն և հաշվարկեն գազի իրական ծախսը, փոխարենը նոյեմբերի 26-ին անջատել են ընկերության գազը: Տնօրինությունը ստիպված է եղել վճարել դեկտեմբրի 9-ին, սակայն այս անգամ ճնշումը հասցրել են 300-ի, որի պարագայում, ինչպես ասաց բանախոսը, կաթսաները կարող էին պայթել:
«Ամեն ինչ իրենց ձեռքն է, մենք պաշտպանված չենք, «ՀայՌուսգարզադրը» իր սխալը կարգավորելու համար պատրաստ էր գործարանս պայթեցնել»,- ասաց սեփականատերը:
Բացի դրանից, մի քանի անգամ առանց սեփականտիրոջը տեղյակ պահելու կապարակնքել են գազի հաշվիչը` կարմիր, կանաչ, դեղին գույների կնիքներով, որոնք աշխատակցիները նկարել ու արձանագրել են:
Ս. Մոսեսյանը շեշտեց, որ եթե այսպես շարունակվի, ստիպված կլինի փակել գործարանը և արտագաղթել, սակայն չի ցանկանում, վստահ է, որ լուծում կգտնվի:
«Ալիշան» ՍՊԸ-ի սեփականատերը դիմեց ՀՀ Նախագահի, ՀՀ գլխավոր դատախազին` խնդրին լուծում տալու համար: