17/12/2013 13:47
Եվսեև. Արցախյան նոր պատերազմը կդառնա տարածաշրջանային պատերազմ
«Ռուս-բելառուսական ռազմավարական հարաբերությունների կառուցումը բելառուս ժողովրդի քաղաքակթրական ընտրություն է, և մենք շարունակելու ենք համագործակցել Ռուսաստանի հետ նաև հետագայում: Եթե Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է կառուցում Ռուսաստանի հետ, ապա Հայաստանը Բելառուսի համար նույնպես դառնում է քաղաքակրթական և ռազմավարական դաշնակից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ-բելառուսական հարաբերություններին՝ Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու որոշման համատեքստում, ասաց Բելառուսի Եվրոպական ինտեգրացիայի կենտրոնի տնօրեն Յուրի Շևցովը:
«Մինսկը ժամանակին դարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման, այսինքն` խաղաղության և անվտանգության ամրապնդման վայր »,- հիշեցրեց Յ. Շևցովը:
Իր հերթին, ՌԴ Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, նշեց, որ Թուրքիան ժամանակին աջակցում էր Սիրիայի ազատ բանակին, սակայն այսօր Սիրիայի ազատ բանակը քայքայվում է և Անկարային ձեռնտու չէ աջակցել ծայրահեղականներին:
Շարունակելով թուրքական արտաքին քաղաքականության թեման` Եվսեևն ասաց. «Հայ-թուրքական սահմանի փակ լինելը չի խանգարում հայ-թուրքական ապրանքաշրջանառությունը՝ Վրաստանի սահմանով»:
Նրա խոսքով` Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հետաքրքված չեն Ղարաբաղում պատերազմի վերսկսկմամբ:
«Եթե Ղարաբաղում պատերազմ է սկսվում, դրա մեջ են ներքաշվում նաև Թուրքիան և Ռուսաստանը, այսինքն` սկսվում է տարածաշրջանային պատերազմ»,- հավելեց Եվսեևը: