18/12/2013 09:57
Արմեն Մովսիսյանը հրաժարական չի տա
Գազի գնի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվել է՝ 300 մլն դոլար պարտքն ու բանակցությունները ձախողելու համար չի՞ պատրաստվում հրաժարական տալ:
Նախարարը պատասխանել է. «Դա ձեր կարծիքն է, ես համարում, որ բանակցություններն արդյունավետ են եղել, և ես հրաժարական չեմ տա»,- գրել է «Առավոտը»: