18/12/2013 18:27
Ֆրանսիական գործակալությունը 10 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին
Փարիզում ստորագրվել է 10 մլն եվրոյի վարկավորման համաձայնագիր` Զարգացման Ֆրանսիական գործակալության և Ազգային հիփոթեկային վարկային վերաֆինանսավորում իրականացնող ընկերության միջև։
ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ համաձայնագիրը նախատեսում է սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված միկրովարկերի տրամադրում, այդ թվում` բնակարանային վերանորոգման միկրովարկեր էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչով։
Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։