18/12/2013 15:00
ՄԻԵԴ-ի վատ նախադեպը. Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ
ՄԻԵԴ-ը Շվեյցարիայի դեմ «Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի» գործով վճիռ է կայացրել: Ըստ այդ վճռի Շվեյցարիան խախտել է Փերինչեկի իրավունքները, որը մեղադրվել էր ռասսայական խտրականության համար, քանի որ հրապարակայնորեն ժխտել էր Հայոց ցեղասպանությունը:
Փերինչեկի դեմ բողոք էր ներկայացրել «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան՝ 2005 թվականին: Հայցից 2 տարի անց՝ 2007 թվականին, Լոզանի դատարանը Փերինչեկին մեղավոր ճանաչեց ռասսայական խտրականության մեջ՝ պարտավորեցնելով նրան տուգանք վճարել: Փերինչեկը հայց ներկայացրեց, որը Վերաքննիչ դատարանը մերժեց՝ պարզաբանելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոստը:
Նույն պատասխանը թուրք գործիչն ստացավ Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որից հետո նա դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴԸ որոշել է, որ Շվեյցարիան խախախել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ գրելով բառացիորեն հետևյալը. «Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ»:
asbarez.com-ը գրում է, որ այս որոշումը վատ նախադեպ կարող է դառնալ ժխտողականության համար՝ հավելելով, որ Շվեյցարիան դեռ ժամանակ ունի բողոքարկելու ՄԻԵԴ վճիռը