18/12/2013 09:40
Կառավարության նիստը չի հետաձգվի
Չնայած խոսվում էր, որ կառավարության նիստը կհետաձգվի, քանի որ ՀՀ կառավարությունը մեկնելու է Սերժ Սարգսյանի հոր հուղարկավորությանը, այնուհանդերձ, «Հրապարակը» տեղեկացել է, որ որոշվել է նիստը չհետաձգել, այն կկայանա վաղը, նիստը կվարի վարչապետը:
«Հրապարակի» տեղեկություններով, նա այսօր առավոտյան «Էրեբունի» օդանավակայանից Վեհափառ հայրապետի, Սեյրան Օհանյանի հետ ուղղաթիռով կմեկնի Ղարաբաղ և կվերադառնա հինգշաբթի առավոտյան` նիստին մասնակցելու: «Այն չէր էլ կարող հետաձգվել, քանի որ հաջորդ օրը` ուրբաթ, գործադիրի առաջարկով հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: Ի դեպ, այս շաբաթ ևս նախատեսվում է ՀՀԿ-ում անցկացվող կառավարության լիկբեզ-սեմինարների շարք»,-գրել է թերթը: