18/12/2013 09:16
«SAS» սուպերմարկետում վաճառվող կոկորդիլոսը 380 հազար դրամ արժե
«SAS» սուպերմարկետների ցանցն այս օրերին ակտիվորեն գովազդում է ապխտած կոկորդիլոս, որ ինչ-որ մարդիկ պետք է գնեն և տեղադրեն իրենց Նոր տարվա սեղաներին՝ ըստ ամենայնի, հաջորդ տարի կոկորդիլոս դառնալու ակնկալիքով:
«Պարզվում է՝ այս կենդանու մեկ հատն արժե 380 հազար դրամ: Երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40: Սուպերմարկետների ցանցում առայժմ դրանց թիվը 2-3-ն է, բայց խոստանում են պահանջարկի դեպքում ներկրել ավելին: «Այսինքն, եթե տոնական սեղանին 1000 դոլարանոց կոկորդիլոս դնողներ Հայաստանում երեքից ավելի գտնվեն, SAS-ը նորերը կներկրի»,- գրել է «Հայկական Ժամանակը»: