18/12/2013 09:51
Շանթ Հարությունյանն անհանգիստ է որդու համար
Նոյեմբերի 5-ի գործով կալանավորված, «Ցեղրակրոն» կուսակցության առաջնորդ, հեղափոխական Շանթ Հարությունյանը, ով գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ԿԳԲ պադվալ), երեկ բողոք է գրել վարույթ իրականացնող մարմնի քննիչին՝ պահանջելով վերացնել հարազատների հետ իր տեսակցության արգելքը:
Այս մասին երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը և տեղեկացրել, որ դիմումը այսօր կլինի քննչական բաժնում:
Շանթը հարազատների հետ իր տեսակցության արգելքը դիտում է հոգեբանական ճնշում իր նկատմամբ: Պաշտպանի փոխանցմամբ, Շանթ Հարությունյանն անհանգիստ է իր անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի համար, ում 42 օր է, ինչ չի տեսել: Փաստաբան Ինեսա Պետրոսյանը թերթի թղթակցին ասել է նաև, որ օրերս հայտնի կդառնա Շանթ Հարությունյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության: