19/12/2013 17:36
Հայկական պլանշետները կարժենան 185 դոլար
Հայկական պլանշետը՝ ArmTab-ը, կարժենա 185 դոլար: Պլանշետի ինքնարժեքը կկազմի 135 դոլար: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Ըստ նախարարի՝ արտադրության առաջին տարում նախատեսվում է 30 000 պլանշետ, իսկ 2-րդ և 3-րդ տարիներին՝ համապատասխանաբար 30 000 և 50 000: Առաջիկա երեք տարում շուրջ 6 մլն դոլարի ներդրում կարվի այս ոլորտում: Նախարարը լիահույս է, որ պլանշետները մեծ պահանջարկ են վայելելու, քանի որ ունեն բոլոր անհրաժեշտ ֆունկցիաները և մատչելի են: