19/12/2013 14:33
Իրավապաշտպան. Այս տարի լրագրողների հանդեպ բռնության դեպքերը շատացել են
Բանակում զինվորների մահվան դեպքերի նախաքննության ընթացքում վկաներին ամիսներով պահում են Ռազմական ոստիկանությունում: Ճնշում, երբեմն էլ սպառնում են վկաներին: Նման հայտարարություն արեց «Հանուն իրավունքի» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանն այսօր «Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2013» թեմատիկ քննարկման ժամանակ: Նա ասաց, որ նման դեպքերում անգամ իրավապաշտպան կազմակերպություններն են անզոր: Ըստ նրա՝ քննություն չի կատարվում, «ինչ-որ վարկած են մտածում ու դրա շուրջ քննությունը կատարում են»:
Այս տարի շատ են եղել նաև լրագրողների հանդեպ բռնության դեպքերը: Նույն քննարկման ժամանակ խոսելով խոսքի ազատության մասին «Խոսքի իրավունքի պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ այս տարվա զեկույցն են պատրաստում, որը շուտով կհրապարակեն: Նա տեղեկացրեց, որ այս տարվա առաջին 3 եռամսյակում լրագրողների հանդեպ բռնության դեպքերն ավելի շատ են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: