19/12/2013 09:24
Փաստաբանների դպրոցում «ամենաթանկ գույքը գրիչն է ու թուղթը»
«Ժողովուրդի» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանների դպրոցում դասընթացների որակը ստուգելու հատուկ հանձնաժողով է ստեղծել, որոնք էլ լուրջ ստուգումներ են իրականացնում այնտեղ։ Ավելին` Զոհրաբյանն անգամ ֆինանսական աուդիտ է իրականացնում դպրոցում՝ պարզելու, թե ինչ չարաշահումներ կան։ Ինչ է կատարվում փաստաբանների դպրոցում։
«Ժողովուրդի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Այս պահին որակի հանձնաժողովի նախագահն այստեղ է։ Բուհերում դասերի որակի ապահովման բաժին գոյություն ունի, ու մենք փորձում ենք համատեղ աշխատանք իրականացնել՝ բարձրացնելու մատուցվող ծառայության որակը։ Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական աուդիտին, մենք՝ որպես հիմնադրամ, ամեն տարի պարտավոր ենք այն իրականացնել։ Մենք չունենք մեծ բյուջե, որ չարաշահում իրականացնենք։ Մեր գնած ամենաթանկ գույքը գրիչն է ու թուղթը։ Ուզենք էլ, չարաշահում չենք կարող թույլ տալ»,- ասել է Ն.Բաղդասարյանը: