20/12/2013 14:20
Քննչական կոմիտեում նախատեսվում է ունանալ նաև օմբուդսմեն
ԵՄ հրավիրված փորձագետ Արենդ Վասթի խոսքով` քննչական տարբեր մարմինների աշխատանքի դեպքում նրանց համագործակությունը միայն ֆորմալ է, իսկ երբ ձևավորվում է մեկ միասնական մարմին, ապա սխալ համագործակցության ռիսկերը նվազում են:
Այս մասին այսօր Միասնական քննչական մարմնի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Ա. Վասթը:
Նրա խոսքով` նպատակը առավել անկախ և բարձր որակավորում ունեցող քննիչներ ունենալն է:
«Քննչական կոմիտեի նախագծի կառուցվածքում դեռ նախատեսված չէ օմբուդսմենի մասին բաժին, սակայն ես Աղվան Հովսեփյանի հետ հանդիպումների ընթացքում պարզել է, որ նման մարմին նախատեսվում է ունենալ քննչական կոմիտեի ներսում, ով էլ ավելի օպերատիվ կարձագանքի մարդու իրավունքների խախտման դեպքերին»,- ասաց նա և նշեց, որ «Եթե թխվածքն ուտում ես, ուրեմն համեղ է»:
Սրան ի պատասխան Ա. Հովսեփյանն ասաց, որ եթե այդ տեսանկյունից դիտենք, ապա «թխվածքն իրենց աշխատանքն է, համեղությունը՝ հասարակական կարծիքը՝ իրեն աշխատանքի վերաբերյալ, եթե լավ աշխատանք կատարեն, լավ կարծիք կձևավորվի»:
Նախորդող հրապարակումներ՝ Աղվան Հովսեփյան. Կունենանք խիստ մասնագիտաված քննիչներ