20/12/2013 10:01
Էկոնոմիկայի նախարարին թվում է, թե իր ոլորտում արել է մաքսիմումը
Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ Հայաստանում ամեն տասներորդ ընտանիք սոված է պառկում քնելու։ Երեկ «Ժողովուրդը» փորձեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից պարզել՝ արդյոք ինքն իր մեղքի բաժինը չի տեսնում Հայաստանում առկա այդ իրավիճակի մեջ։ «Ես գտնում եմ, որ ես իմ ոլորտում արել եմ մաքսիմումը, որպեսզի ոչ ոք սոված չքնի»,- հայտարարել է նախարարը։
«Փաստորեն, ՀՀ-ում էներգետիկ անվտանգության ծանրագույն խնդիրների առկայությունը, գազային սկանդալը, բնապահպանական աղետների բերող վայրի հանքարդյունաբերությունը նախարարը համարում է «մաքսիմում արված քայլ»՝ ընդդեմ սովածության։ Դե իհարկե, նա «մաքսիմում» արագությամբ էլ ոչ վաղ անցյալում ԱԺ-ում շարիկ էր գլորում»,- մեկնաբանել է թերթը: