20/12/2013 09:41
Կոլեկտիվ հայց՝ ոստիկանության դեմ
«Մենք դեմ ենք Մաքսային միությանը» բողոքի երթի ընթացքում ոստիկանական բաժանմունք տարված երթի մասնակիցները քննարկում են ազատ հավաքներ անցկացնելու իրենց իրավունքը ոտնահարելու համար ոստիկանության դեմ կոլեկտիվ հայց ներկայացնելու հարցը: Այս մասին «Առավոտի» թղթակցին ասել է երթի մասնակից և այդ օրը ոստիկանական բաժանմունք տարված Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքով՝ եթե նույնիսկ որոշվի, որ կոլեկտիվ հայց չեն ներկայացնելու, ապա ինքն, անպայման, բողոքարկելու է իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու ՀՀ ոստիկանության որոշումը: Նրա նկատմամբ ՀՀ ոստիկանությունն առաջադրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 և 180 հոդվածները: