20/12/2013 10:08
ՀԱԿ-ի նախաձեռնության հետևում մերձիշխանական ուժեր են կանգնած
«Իրատես de facto»-ն «Ասում են…» խորագրի ներքո գրել է. «ՀԱԿ-ի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության հետևում, ինչպես միշտ, կանգնած են ՀԱԿ-ը սնուցող հայտնի` իշխանությունից հեռացած, ինչպես նաև մերձՀՀԿ-ական ու մերձԲՀԿ-ական ուժերը:
Սակայն, ինչպես լևոնզուրաբյանական մնացած, այնպես էլ այս ձեռնարկը դատապարտված է ոչ միայն այն պատճառով, որ նրան, ըստ ամենայնի չեն միանա խորհրդարանական բոլոր ընդդիմադիր ու այլընտրանքվող ուժերը, այլև որ ՀԱԿ-ի ու Լևոն Զուրաբյանի հետ ընդհանուր ճամփա գնալու ոչ մի ցանկություն չունեն ոչ խորհրդարանական ուժերը, որոնք չեն ցանկանում, որ քաղաքական նման ուժեր միանան իրենց ու փսորեն իրենց պայքարը»: