23/12/2013 17:18
«Հայաստանում ձկնաբուծությունը կանգնած է քայքայման շեմին»
«Բանկերը դադարել են ձկնաբույծներին վարկեր տրամադրել` ոլորտը համարելով ռիսկային»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ոլորտի վերաբերյալ իր մտահոգությունները լրագրողների հետ կիսեց Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը:
Բանախոսը նաև այն կարծիքին է, որ ձկնաբուծության վերաբերյալ գործընթացները կառավարությունն իրականացնում է առանց ձկնաբույծների իմացության:
Ա. Աթոյանի համար անհասկանալի է, թե ինչու հանկած ձկնաբուծության ոլորտը համարվեց ռիսկային և որպես հետևանք նշեց, որ կավելանա գործազուրկների թիվը. «Ձկնաբուծության 80 տոկոսը կարող ենք կորցնել, մտնում ենք փակուղի: Հայաստանում ձկնաբուծությունը կանգնած է քայքայման շեմին»:
Նա առաջարկեց ձկնաբույծներին առնչվող հարցերը քննարկել և լուծել հենց ձկնաբույծների հետ: