23/12/2013 13:28
Գալուստ Սահակյան. Պետք է դիմել ոչ թե էթիկայի հանձնաժողով, այլ`գժանոց
Քվեարկության ընթացքում քվորում ապահովվել է, բայց ավելի լավ է մտածել ընդդիմության պահվածքի մասին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Որևէ մեկը, Գ. Սահակյանի խոսքով, իրավունք չունի վերցնել պատգամավորներին պատկանող փաստաթուղթը, իսկ տվյալ դեպքում` քվեարկության քարտերը. «Դա խուլիգանություն և ջեբկիրություն է»:
Լրագրողների դիտարկմանը, թե եղել են նախադեպեր, երբ պատգամավորները գրավել են ամբիոնը` խաթարելով խորհրդարանի աշխատանքը, Գ. Սահակյանն ասաց. «Ամբիոն գրավելը, ճվճվալը դա խայտառակություն է, և պետք է մտածել այդ մասին»:
Հարցին, թե ՀՀԿ-ն կդմի՞ ԱԺ Էթիկայի հանձնաժողով` Զարուհի Փոստանջյանի պահվածքի խնդրով, Գ. Սահակյանը նկատեց, որ տվյալ դեպքում ոչ թե էթիկայի հանձնաժողով է պետք դիմել, այլ` գժանոց:
Նախորդող հրապարակումներ` ՀՀԿ-ականները ձեռքով քվեարկեցին. Ոչ իշխանականները լքեցին դահլիճը. Նկարներ
Պաստառներով լրագրողները` ԱԺ դահիճում. 20 րոպե ընդմիջում` ՀԱԿ-ի խնդրանքով