23/12/2013 16:02
Երկրորդ ընթերցում. 71 պատգամավոր վավերացրեց «գազային համաձայնագիրը»
Քիչ առաջ խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ վավերացվեց «գազային համաձայնագիրը»:
Եթե առաջին ընթերցմամբ համաձայնագրին կողմ էր քվեարկել 77 պատգամավոր, ապա երկրորդ ընթերցման ժամանակ կողմ քվեարկեց 71 պատգամավոր:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում արտահերթ նիստին պետք է քվեարկության դրվի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:
Քվեարկությանը մասնակցում էին միայն ՀՀԿ և ՕԵԿ խմբակցության պատգամավորները:
Այսպիսով՝ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտվեց:
Նախորդող հրապարակումներ՝ ՀՀԿ-ականները ձեռքով քվեարկեցին. Ոչ իշխանականները լքեցին դահլիճը. Նկարներ
Պաստառներով լրագրողները` ԱԺ դահիճում. 20 րոպե ընդմիջում` ՀԱԿ-ի խնդրանքով
Գալուստ Սահակյան. Պետք է դիմել ոչ թե էթիկայի հանձնաժողով, այլ`գժանոց