23/12/2013 19:32
Գյուղատնտեսական տոնավաճառները նախատոնական օրերին կգործեն ամենօրյա ռեժիմով
Գյուղատնտեսական տոնավաճառները նախատոնական օրերին կգործեն ամենօրյա ռեժիմով` դեկտեմբերի 20-ից մինչ դեկտեմբերի 29-ը: Այս մասին Aysor.am-ին հաղորդեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Հիշեցնենք, որ Երևանում գործում է երկու գյուղամթերքի տոնավաճառ, մեկը` Կասյան փողոցի, մյուսը` Մալիբու սրճարանի հարևանությամբ:
Փոխնախարրաը հիշեցրեց, որ շուկաներում գյուղացիները իրացնում են իրենց աճեցրած բերքը, վերավաճառողների մուտքն արգելված է, շուկայում առևտուր կատարողներին անվճար տրամադրվում են կշեռքներ, տաղավարներ:
Նշենք, որ այս տարի դեկտեմբերի 23-ի դրությամբ Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է թվով 39 տոնավաճառ: Ընդհանուր առմամբ 39 տոնավաճառներին գրանցվել են շուրջ 4823 գյուղացիական տնտեսություններ, որոնք ներկայացրել են թվով 160 գյուղական համայնքներ: Յուրաքանչյուր տոնավաճառի մասնակիցների կողմից վաճառքի է ներկայացվել շուրջ 45 տեսակի գյուղմթերք: Միջին հաշվով 1 տոնավաճառի ընթացքում իրացվել է 35-40 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ 1420 տոննա: