24/12/2013 15:54
Լույս է տեսել «Հայատյացությունը Ադրբեջանում» գիրքը
Այսօր տեղի ունեցավ «Հայատյացությունը Ադրբեջանում» («Армянофобия в Азербайджане») գրքի շնորհանդեսը: Գիրքը կազմվել է Ադրբեջանի ադրբեջանական մամուլի, պաշտոնական հայտարարությունների ուսումնասիրության հիման վրա:
Գրքում ներկայացված նյութերը հավաքել են հինգ տարվա ընթացքում ադրբեջանալեզու, ռուսալեզու, անգլալեզու աղբյուրներից: Ըստ գրքի համահեղինակ, «Այլատյացության կանխման նախաձեռնություն» ՀԿ-ի ղեկավար Արմինե Ադիբեկյանի՝ տեղեկությունները հավաքվել են պահպանելու նպատակով, քանի ադրբեջանցիները հաճախ վերացնում են հետքերը:
«Գիրքն առաջին հերթին երրորդ կողմի հասարակության համար է, Մինսկի խմբի համար է, ով փորձում է առաջ բերել հումանիտար ծրագրեր, որպեսզի հասարակությունների մակարդակով փորձենք որևէ լուծում գտնել: Լուծում գտնելու համար առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում ադրբեջանական հասարակությունում: Այսօր Ադրբեջանում բացարձակ հայատյացության մեջ են դաստիարակում երեխաներին: Հայատյացության դրսևորումներ դասագրքերում, հեքիաթներում, հեռուստատեսությամբ, իսկ երեխաները պաշտպանվելու միջոց չունեն: Մեր երեխաների կողքին ապրելու են այդ սերնդի ներկայացուցիչները, ինչը մեզ համար վտանգավոր իրավիճակ է ստեղծում»,- իր հերթին նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Նշենք, որ «Հայատյացությունը Ադրբեջանում» գիրքը լույս է տեսել ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» աջակցությամբ: Այն հետագայում կունենան նաև անգլերեն տարբերակ: