24/12/2013 13:38
Ա. Սահակյան. Պետական գույքի մասնավորեցումից այս տարի գոյացել է 447 մլն դրամ
2013թ.-ին պետական գույքի մասնավորեցումից գոյացել է 447 մլն դրամ, որից պետական բյուջե է մուտքագրվել 331 մլն դրամ, իսկ համայնքային բյուջե՝ 116 մլն դրամ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին, ասաց ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Ա. Սահակյանի խոսքով՝ պետական գույքի օտարումից 2013թ.-ին գոյացել է 1 մլդ 226 մլն դրամից ավելի գումար, որից պետբյուջե է մուտքագրվել 1մլդ 13 մլն դրամ, համայնքային բյուջե՝ 240 մլն դրամ:
Պետական գույքի վարձակալության արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 293 մլն դրամից ավելի:
Բացի այդ, ՊԳԿ վարչության պետը նշեց, որ լուծարման հանձնաժողովների գործունեության արդունքում մարվել է շուրջ 51 մլն դրամ կրեդիտորական պարտք:
2013թ. ՊԳԿ վարչության հարուցած հայցերի արդյունքում պետբյուջ է վերադարձվել 73 մլն դրամ: