24/12/2013 16:45
Պահանջում են չհեռարձակել «Եվրատեսիլի» տրանսսեքսուալ մասնակցի ելույթը
Ռուսաստանում պահանջում են արգելել «Եվրատեսիլ 2014»-ի հեռարձակումը: Դժգոհության պատճառն այն է, որ այս տարի մասնակցում է նաև տրանսսեքսուալ Կոնչիտա Վուրստը: Նա հանդես է գալիս ոչ ավանդական կերպարով: Կոնչիտան ունի մորուք և միաժամանակ կրում է կանացի հագուստ:
Ավելի վաղ Բելառուսիայում ևս պահանջել են չցուցադրել Վուրստի ելույթը: Եթե այս պահանջը ընդունվի, ապա բելառուսցի կատարողները կզրկվեն «Եվրատեսիլին» մասնակցելու իրավունքից մի քանի տարի շարունակ: Ըստ մրցույթի կանոնների՝ բոլոր մասնակիցները պետք է ունենան հավասար իրավունքներ:
Եվրոպական երաժշտական գլխավոր մրցույթում սա առաջին սեքս-սկանդալը չէ: 15 տարի առաջ՝ 1998 թվականին «Եվրատեսիլում» հաղթեց Իսրայելը ներկայացնող երգչուհի Դանա Ինտերնեշնլը, ով, ինչպես ավելի ուշ պարզվեց, տղամարդ էր: Երգչուհին ծնվել էր տղա, սակայն հետագայում փոխել էր սեռը: Անգամ հայրենիքում նրա հաղթանակը դժգոհություն առաջացրեց: Եվ սա միակ դեպքը չէ:
Ի դեպ, Կոնչիտա Վյուրստը հանդես կգա Ավստրիայի դրոշի ներքո:
Նախորդող հրապարակումներ՝ Հայկական դրոշը չի կարող լինել այլասերվածների հետ մեկ բեմի վրա. «Եվրատեսիլ»
Մորուքով տրանսվիստիտը կներկայացնի Ավստրիան «Եվրատեսիլում». Լուսանկարներ