24/12/2013 13:45
Հայաստանը Եվրոպայի փոխարեն պետք է հարաբերությունները լավացնի հարևանների հետ
Հայաստանը դեպի Եվրոպա ձգտելու փոխարեն պետք է ձգտի իր հարևանների հետ լավ հարաբերություններ հաստատել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ այն, որ այսօր Իրանի նախագահը բավական ջերմ է վերաբերում Հայաստանի Հանրապետությանը և ունի կայունացող տնտեսություն, մեզ հույս է ներշնչում:
Իրանագետը նշեց, որ մինչ իշխանափոխությունը այնտեղ չէին հայտարարություն, որ պատրաստ են լավացնել Հայաստանի հետ հարաբերությունները:
«Իրանի դիրքորոշումը Սիրիայի հարցում կմնա անփոփոխ, և գալիք տարում Իրանը բավականին ակտիվ քաղաքականություն կիրականացնի»,-ասաց նա:
Միջազգայնագետ Սևակ Գոմցյանի խոսքով՝ Սիրիայի հարցում Հայաստանի դիրքորոշումը գալիք տարվա ընթացքում էապես չի փոխվի:
Նրա խոսքով՝ Սիրիայում կատարվող հիմնական իրադարձությունները կապված են եղել միջուկային զենքի հետ, և ցանկանում են սիրիական հակամարտությունից դուրս բերել Հզբոլլահին: