24/12/2013 10:21
Պատգամավորական քարտերը գողանալը քրեորեն պատժելի արարք է
ԱԺ ՀՀԿ պատգամավոր, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը երեկ «Հրապարակի» լրագրողին ասել է, որ պատգամավորական քարտերը գողանալը քրեորեն պատժելի արարք է և որ ՀՀԿ-ն պատասխանատվության առաջ կկանգնեցնի Զարուհի Փոստանջյանին, ով ԱԺ նիստի ընդմիջմանը վերցրել էր ՀՀԿ-ականների քարտերը, որպեսզի վերջիններս չկարողանան քվեարկել:
Երեկ խորհրդարանում լուրեր էին պտտվում, թե Հովիկ Աբրահամյանն արդեն զանգահարել է Կոստանյանին այդ հարցով: Իսկ Փոստանջյանն, ի պատասխան իր այդ քայլի վերաբերյալ հարցադրմանը, առանց մանրամասնելու ներկայացնում էր, որ իրենք՝ ընդդիմադիրները, ամեն ինչ արել են, որպեսզի խափանեն քվեարկությանը: «Իհարկե այդ քայլի մեջ որոշ նրբերանգներ կան, բայց մենք ստիպված ենք»,- հայտարարել է Փոստանջյանը: