24/12/2013 12:59
Հետքայլ` «Զվարթնոցի» շենքի հարցում. Քննարկվելու է կոնցեսիոների մաստեր պլանը
Քաղավիացիայի գլխավոր վարչությունն իր վերջին նիստի ընթացքում դրական եզրակացություն է տրվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորափոխադրող համալիրի շենքի հետ կապված կոնցեսիոների ներկայացրած «մաստեր պլանին», որտեղ ներառված է նաև կառույցը քանդելու հարցը:
Այս եզրակացությունն արդեն ուղարկվել է ՀՀ կառավարություն: Այսօր Հանրային խորհրդի Մշակույթի, Քաղաքաշինության և ճարտարապետության, Օդային տրանպորտի քաղաքականության, Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովները համատեղ նիստ էին հրավիրել` ևս մեկ անգամ քննարկելու այս եզրակացությունը:
ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը զարմանք հայտնեց տեղի ունեցածի առնչությամբ` ասելով, որ ամիսներ շարունակ ընթացող բազմաթիվ քննարկումներից որևէ մեկի ժամանակ առաջարկ չի եղել քննարկել «մաստեր պլան», կամ ընդառաջ գնալ կոնցեսիոների առաջարկին:
«Ես չեմ ուզում արդեն խոսել շենքի ճարտարապետական արժեքի մասին: Արդեն բազմիցս նշվել է, որ այս կառույցին շատ անգամներ մեծ գնահատականներ են տրվել: Ես կուզեի անդրադառնալ սպեցիֆիկ հարցերին: Ուզում եմ մեջբերել Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի` պարոն Մովսեսյանի խոսքերը, ով ասում է, որ երկու անգամ քննարկվել է այն հարցը, թե արդյոք հանձնաժողովին չի՞ հետաքրքրել, որ լինելով քսան տարեկան` շենքը արդեն վերակառուցվել է, իսկ երեսուն տարեկանում այն արդեն սեյսմիկ խնիրներ ունի:
Պարոն Մեվսեսյանը մոռանում է, որ երկրաշարժ է եղել Հայաստանում, և բացի այդ` այդ շենքը ամբողջ հզորությամբ շահագործվել է, և մի լումա անգամ դրա վրա չի ներդրվել: Ուզում եմ շեշետել, որ այսօր Հայաստանի շատ շենքեր չեն համապատասխանում սեյսմիկ անվտանգության կնոներին: Դա շենքը քանդելու պատճառ չէ»,- ասաց Ազիզյանը` հավելելով, որ անընդունելի է համարում որևէ «մաստեր պլանի» քննարկում:
«Ստացվում է, որ գնելու պահից էին որոշել, որ շնքը պիտի քանդվի և հիմա պարզապես հայտնեցին այդ մասին»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Հանրային խորհուրդը, հաշվի առնելով հանձնաժողովնրում տեղի ունեցած քննարկումներն ու հանրային կարծիքը, դեմ էր արտահայտվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու առաջարկին:
Նախորդող հրապարակումներ՝ Ինչպե՞ս եղավ, որ «Զվարթնոցի» հին շենքը հանկարծ դարձավ ոչ սեյսմակայուն
12 մլն դրամ. «Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդելու մտադրության հիմնավորումը
ՀԽ Մշակույթի հանձնաժողովը որոշեց «Զվարթնոցի» հարցով դիմել նախարարություն
Ճարտարապետներն առաջարկում են կառավարչից հետ վերցնել «Զվարթնոցի» հին շենքը