25/12/2013 10:09
Եզդիներն՝ ընդդեմ Մանվել Բադեյանի
Երեկ առավոտյան ԱԺ էթիկայի հանձնաժողովը նիստ է գումարել և վարույթ ընդունել ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի դեմ «Սինջար եզդիների ազգային միավորում և «եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ների դիմումը: Նիստին ներկա են եղել «Սինջարի» նախագահ Բորիս Թամոյանը՝ իր մի ազգակցի հետ:
Հիշեցնենք, որ եզդիները խիստ վիրավորվել էին, երբ Բադեյանը լրագրողներինհարցին պատասխանելիս ասել էր. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի»: