26/12/2013 10:17
Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն. ԼՂՀ վարչապետ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ ճիշտ չէ, երբ քննարկվում է, թե ինչ է լինելու Արցախի «ճակատագիրը» ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում:
Վարչապետը վստահեցրել է, որ ժամանակի անիմաստ կորուստ է խոսել ՀՀ և ԼՂՀ միջև հնարավոր մաքսակետի գոյության մասին. «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մաքսակետի գոյությունը բացառվում է: Անշուշտ, դրա պատճառներից մեկն էլ տնտեսական շահը կարող է լինել, ընդ որում՝ փոխադարձ շահը, քանի որ Արցախի տնտեսությունն էլ Մաքսային միության տարածքին առաջարկելու քիչ բան չունի»:
Հարցին, թե ՀՀ-ի՝ ՄՄ-ին միանալն ինչ ազդեցություն է ունենալու Արցախի վրա, վարչապետը պատասխանել է. «Քանի որ ՄՄ երկրները դեռևս նախնական պլանավորման ու բանակցությունների փոլում են, բնականաբար, նրանք տեխնիկական մի շարք հստակեցումների կարիք ունեն: Սակայն մի բան միանշանակ է՝ Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն ոչ որևէ պետության, ոչ էլ պետությունների խմբերի կողմից»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: