26/12/2013 10:00
Գալուստ Սահակյանը բավական շատ կորցնելու բան ունի իշխանափոխության դեպքում
«Ժողովուրդում» կարդում ենք. «Իզուր չէ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կրծքով պաշտպանում է իշխանություններին, հարկ եղած դեպքում էլ ընդդիմադիրների դեմ վիրավորական արտահայտություններով համեմված ելույթներ ունենում։
Գալուստ Գրիգորիչը բավական շատ կորցնելու բան ունի իշխանափոխության դեպքում, նա հասցրել է այս տարիներին իր երկու որդիներին աշխատանքի տեղավորել. Արմանին՝ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ, Տիգրանին՝ ՀՀ առողջապահության փոխնախարար։
Եվ երկու որդիներն էլ իրենց պաշտոնավարման ժամանակ բավական մեծ ունեցվածք են կուտակել։ Արմանի հաշվեհամարին տարեսկզբին եղել է 95 մլն դրամ, որը տարեվերջին դարձել է 101.5 մլն, իսկ Տիգրանի հաշվեհամարին եղած 43.7 մլն դրամը դարձել է 84.4 մլն։ Անձամբ Գալուստ Գրիգորիչն իր հաշվեհամարին չունի ոչ մի լումա, նա հայտարարագրել է միայն «չոր» աշխատավարձ ու կենսաթոշակ»: