26/12/2013 10:24
Օդերևութաբանները հուսադրում են. Հունվար-փետրվարին եղանակը տաքանալու է
Օդերևութաբանները հուսադրում են՝ չնայած այս օրերի խիստ ցրտին, հունվար-փետրվարին Երևանում տաքանալու է, և նույնիսկ ջերմաստիճանը նորմայից 1-2 աստիճանով բարձր է լինելու: Մառախուղը դեռ մեկ շաբաթ էլ չի լքի մեզ:
«Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում հիշեցրել է, որ այս օրերին արձանագրվող -14 աստիճան ցրտից շատ ավելի ցուրտ օրեր ենք ապրել, ինչպես 2002 թվականին: Այդ տարվա դեկտեմբերի 28-ին օդի ջերմաստիճանը մայրաքաղաք Երևանում նվազել է մինչև -28 աստիճան: Ինչ վերաբերվում է մառախուղին, ապա արդեն 15 օր մշուշի մեջ գտնվող Երևանում տասնամյակներ առաջ գրանցվել են շատ ավելի մեծ թվով մառախլապատ օրեր: Մասնավորապես՝ 1953 թվականի ձմռանը Երևանը մառախուղի մեջ է եղել 90 օր, այսինքն՝ 3 ամիս շարունակ: