27/12/2013 09:50
«Արարատ Մկրտչյանի հետ որևէ տեսակի կապ վերջին 3 ամիսներին չեմ ունեցել»
«Արարատ Մկրտչյանի հետ որևէ տեսակի կապ կամ խոսակցություն վերջին երեք ամիսների ընթացքում չեմ ունեցել: Ավելին՝ եթե նախարարն արդեն նախկին է, ապա ոչ մի բան նրան չի խանգարում, որ ինքն այդ տեսակետն արտահայտեր: Եթե դա արել եմ, ես, ուրեմն դա իմ վերլուծության և հետազոտության արդյունքն է: Թող չփորձեն որևիցե մեկին ներքաշել այս գործընթացի մեջ»,- «Առավոտի» թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ դիմելով առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:
Դերենիկ Դումանյանն ակնարկել է, որ ոլորտին վերաբերող պատգամավորի քննադատությունների աղբյուրը նախկին նախարար Արարատ Մկրտչյանն է, ով նաև տիկին Սարգսյանի երբեմնի կուսակիցն էր: Նկատենք, սակայն, որ Արարատ Մկրտչյանը ոլորտին վերաբերող իր քննադատություններն ու մտահոգությունները մշտապես անձամբ է հնչեցրել: