27/12/2013 14:15
ՀՀ վարչապետ. Մեր երկրի ղեկավարը մեր առջև դրել է առավել խիստ պահանջներ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ասուլիսի ընթացքում ասաց, որ Կառավարությունը շուտով կներկայացնի իր ցուցանիշները՝ երկրի ղեկավարի առաջ քաշած նոր թիրախների հաղթահարման համար:
Հարցին՝ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ասաց, որ եթե կառավարությունը չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, ապա պետք է հրաժարական տա. Ինչպե՞ս եք վերաբերում Նախագահի այս հայտարարությանը, նա պատասխանեց.
«Մեր երկրի և քաղաքական ուժի ղեկավարն ուղղակի մեր առջև դրել է առավել խիստ պահանջներ, որպեսզի մեր աշխատանքն ավելի արդյունավետ լինի: Քաղաքական թիրախները փոքր ինչ փոփոխվել են և մեր կառավարությունը շուտով կներկայացնի իր ցուցանիշներ` մակրո և միկրոտնտեսական, որոնց շնորհիվ կփորձի հասնել երկրի ղեկավարի առաջ քաշած նոր թիրախների հաղթահարմանը»:
Նախորդող հրապարակում՝ ՀՀ վարչապետ. Մեզ այդպես էլ չհաջողվեց երկրում ստեղծել միջին խավ