27/12/2013 15:04
ՀՀ վարչապետը՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության հետաձգման մասին
«Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվածից ուշ է սկսվել մի քանի պատճառներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքները սկսվել են 2013 թ. և 2014 թ. անկնալվում են մեծածավալ աշխատանքներ:
«Մենք կառուցում ենք ժամանակակից ճանապարհ, որի վրա միջին արագությունը կլինի 120կմ/ժ, ինչը նշանակում է, որ որակական հատկանիշները մեզ համար շատ կարևոր նշանակություն են ունենալու: Շինարարական աշխատանքները հետաձգվեցին այն պատճառով, որ մենք նախապատվությունը տվեցինք որակին»,-ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում նման որակի ավտոճանապարհների շինարարության փորձ չի եղել անգամ Խորհրդային միության տարիներին և ձգձգման մյուս պատճառը դա է:
«Մեզ դրա համար գիտելիքներ ու փորձ է հարկավոր, ինչը Ասիական բանկի հետ համագործակցության արդյունքում, պարզ դարձավ, որ մենք չունենք: Տենդերի ժամանակ խնդիր է ծագել ընկերության ընտրության և Ասիական բանկի մասնագետների հետ, ինչի պատճառով էլ գործընթացը ձգձգվել է: Արդյունքում հաղթել է իսպանական ընկերությունը»,-ասաց Տ. Սարգսյանը: