28/12/2013 14:15
Դեռահասները տոներն «օրիգինալ» դարձնելու համար հարձակվել են հանրախանութի վրա
Նյու-Յորքի Բրուքլին վարչական շրջանում հարյուրավոր դեռահասներ անկարկգություն են կազմակերպել տեղի առևտրի կենտրոններից մեկում, հայտնում է New York Daily News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Kings Plaza առևտրի կենտրոնում ամանորյա առևտրի ժամանակ: Ոստիկանության տվյալներով` երեխաները սոցիալական ցանցերում պայմանավորվել են տոները յուրօրինակ անցկացնել ու որոշել են անկարգություն անել առևտրի կենտրոնում: Նրանք նախ վաճառողներին են ծեծել: Ոստիկանությունը հայտնել է, որ նրանց մոտ, բարեբախտաբար, զենք չի եղել: