28/12/2013 09:26
Սպորտի նախարարությունից հրահանգել են չգնալ Ծառուկյանի միջոցառմանը
Երեկ Փարավոն ռեստորանային համալիրում Գագիկ Ծառուկյանը, ավելի ճիշտը՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեն, սպորտսմենների լավագույն տասնյակին էր պարգևատրում: ՀՀ նախագահի կողմից ներկայացված էր նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ներկա էր Ռոբերտ Քոչարյանը:
«Բայց քանի որ հակասություններ կան սպորտի և երիտասարդության նախարարության և ՀԱՕԿ-ի միջև, միջոցառումն անամպ չի անցել: Նախօրեին նախարարության աշխատակիցները հերթով զանգահարել են սպորտդպրոցների տնօրեններին, տարբեր սպորտսմենների և հորդորել, որ այդ միջոցառմանը չգնան: Այդ պատճառով հրավիրվածներից ոմանք չեն ներկայացել միջոցառմանը՝ վախենալով, որ դա իրենց համար հետևանքներ կունենա»,- գրել է «Հրապարակը»: