28/12/2013 09:20
Բոլոր մթերքները 100-ից մինչև 500 դրամով թանկացել են
Երեկվանից Երևանի մթերային խանութներում և շուկաներում սկսեց թևածել ամանորյա ավանդական և անմարդկային թանկացումը։ Խանութներում առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր մթերքները 100-ից մինչև 500 դրամով թանկացել են։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:
Խանութներում և շուկաներում դեգերող մեր համաքաղաքացիների խոսակցության հիմնական թեման հենց այս թանկացումներն են, օրինակ՝ ինչպես կարելի է երեք ճյուղ մաղադանոսը գնել 400-500 դրամով։ Ասում են ու առնում։ Սառը օդում էլ կախված է մի նախադասություն, «հետո էլ էս ժողովուրդը բողոքում է, թե փող չկա, այնինչ խանութների ապրանքները կրում տանում են»։ Վարկերը, պարտքներն ու տրանսֆերտները «սաղ ըլնեն»: