09/01/2014 09:36
Նախկին ոստիկանապետը հերքում է ԱՄՆ տեղափոխվելու լուրը
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը օրերս մեկնել է ԱՄՆ, որտեղ, ըստ շրջանառվող տեղեկությունների, առաջիկայում պատրաստվում է տեղափոխվել բնակություն հաստատելու և բիզնես-գործունեություն ծավալելու նպատակով:
Նա, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում հերքել է այդ լուրը: «Ես չեմ պատրաստվում ՀՀ-ից ոչ մի տեղ գնալ: Չգիտեմ, թե էդ լուրերը ում իմպրովիզացիաներն են, չեմ հասկանում, բայց դրանք սուտ են»,- ասել է նա` հավելելով. «Գործով էի գնացել, խնդիրներ կային, ստիպված անպայման պետք է գնայի: Մի քանի օրով գնացել, հետ եմ եկել, ուրիշ բան չկա: Ես ի՞նչ կապ ունեմ Ամերիկայի հետ, էսա իմ երկիրը, ես էստեղ եմ ապրում, ո՞ւր գնամ»: