09/01/2014 09:50
Ռեկտորն ինքն իրեն պարգևատրել է 650.000 դրամով
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանը Ամանորի շեմին պարգևատրվել է 650.000 դրամով, պրոռեկտոր Գրիշա Հովհաննիսյանն էլ` 380 000: Այս մասին «Առավոտ»-ը տեղեկացել է համալսարանի աշխատակիցներից:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատավարձն Արա Ավետիսյանը հատկացնում է իրեն մեկ ամսից քիչ ժամանակահատվածի համար, ապա հեշտ է հաշվարկել, որ այդ ծավալի գումարը համապատասխանում է մեկ ամսվա աշխատավարձի 1 300 000 դրամ չափին, իսկ դա իր հերթին համապատասխանում է 7 պրոֆեսորի աշխատավարձի չափին»,-ասել է պոլիտեխնիկցիներից մեկը:
Մյուսների պատմելով, դեռևս նոյեմբերի վերջին ռեկտորատի նիստի ժամանակ պարոն Ավետիսյանը հայտարարել էր, որ Պոլիտեխնիկը, այլ բուհերի համեմատ, գտնվում է լավ ֆինանսական վիճակում` նույնիսկ տնտեսումներ ունի: Չնայած սրան՝ նա նշել էր, որ չի պատրաստվում պարգևատրում իրականացնել, քանի որ նախկին տարիների բարեփոխումների համար որևէ գնահատականի չի արժանացել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: